Մեր համատեղ ուժերը կստիպեն Ռուսաստանին հաստատել իրական խաղաղություն․ Զելենսկի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր կհանդիպի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպմանը կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդներ։
Ավելի վաղ Զելենսկին Telegram-ում գրված հաղորդագրության մեջ շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և ցանկություն հայտնել հնարավորինս արագ ավարտել պատերազմը։
«Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է երկարատև լինի։ Ոչ թե այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինան ստիպված էր հրաժարվել Ղրիմից և Դոնբասի մի մասից», – գրել է Զելենսկին։
«Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը, որը սկսել է։ Եվ ես հույս ունեմ, որ մեր համատեղ ուժերը Ամերիկայի, մեր եվրոպացի ընկերների հետ կստիպեն Ռուսաստանին հաստատել իրական խաղաղություն։ Շնորհակալություն», – հավելել է Ուկրաինայի առաջնորդը։
—00—ՄԱ