Բանակցությունները կարող են սկսվել այն սահմանագծերում, որտեղ հիմա ռազմաճակատի գիծն է․ Զելենսկի

17/08/2025 19:43 Միջազգային

Ուկրաինային իրական բանակցություններ են պետք։ Եվ դրանք կարող են սկսվել այն սահմանագծերում, որտեղ հիմա ռազմաճակատի գիծն է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է РБК-Украина-ն։

«Մեզ իրական բանակցություններ են պետք։ Դա նշանակում է, որ դրանք կարող են սկսվել այնտեղ, որտեղ հիմա ճակատի գիծն է։ Շփման գիծը լավագույն գիծն է խոսակցությունների համար։ Եվրոպացիներն աջակցում են դրան, և մենք շնորհակալ ենք բոլորին»,- հայտարարել է նա։

Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանը Դոնեցկի մարզում հաջողություններ չունի, և 12 տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարողացել գրավել այդ տարածքը»։

 

—00—ՄԱ