Իրանում ոչնչացվել են երկու ահաբեկչական խմբավորումներ

17/08/2025 19:11 Միջազգային

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել է վեց ահաբեկիչ, ևս երկուսը՝ ձերբակալվել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի և այլ անվտանգության ու հետախուզության գործակալությունների համատեղ գործողության ընթացքում Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում և հարավում հայտնաբերվել և ոչնչացվել են ահաբեկիչների երկու ապաստարաններ։

Մի շարք առանձին գործողությունների ընթացքում սպանվել են վեց մարզված ահաբեկիչներ, որոնք պլանավորում էին ինքնասպանական պայթյուններ և դիվերսիաներ։ Բացի այդ, ձերբակալվել են երկու ահաբեկիչներ, որոնցից առգրավվել է 25 կգ պայթուցիկ նյութ և ռումբ։

—00—ՄԱ