Բողոքի ցույցեր՝ Իսրայելում․ մասնակիցները կոչ են անում կառավարությանը դադարեցնել պատերազմը Գազայում

17/08/2025 12:12 Միջազգային

Իսրայելցիները գործադուլ ու լայնածավալ բողոքի ցույցեր են կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել Գազայի հատվածում պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդներին:

Ցուցարարները ճանապարհներ են փակել, այդ թվում՝ Թել Ավիվի գլխավոր մայրուղին:

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում կառավարությանը՝ անհապաղ դադարեցնել Գազայում պատերազմը, միջնորդել, որպեսզի պատանդներն ազատ արձակվեն և չեղարկվի Գազայում ռազմական գործողություններն ընդլայնելու որոշումը:

_00_ՄԱ