Բելգրադում և այլ քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել

17/08/2025 11:43 Միջազգային

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և այլ քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցել:

AFP-ի փոխանցմամբ՝ դիմակավորված երիտասարդների մի խումբ հարձակվել է իշխող կուսակցության դատարակ գրասենյակների վրա: Այնուհետև նրանք բախվել են ոստիկանների հետ, հրավառ նյութեր, քարեր նետել, իսկ ոստիկանությունը պատասխանել է խլացուցիչ նռնակներով ու արցունքաբեր գազով:

—00—ՄԱ