Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

17/08/2025 11:33 Միջազգային

Օգոստոսի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև այդ համատեքստում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել Ալյասկայում», – ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

Ֆիդանը Լավրովին հայտնել է նաև, որ «հույս ունի, որ Ալյասկայում սկսված գործընթացը կհանգեցնի կայուն խաղաղության՝ Ուկրաինայի մասնակցությամբ՝ նշելով, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանում»:

—00—ՄԱ