Վերջապես հնարավորություն է ստեղծվում քննարկել Ուկրաինայում խաղաղությունը

16/08/2025 15:39 Միջազգային

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպումը հնարավորություն է բացել քննարկելու Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 16-ին  X-ի իր միկրոբլոգում  գրել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին:

«Վերջապես հնարավորություն է ստեղծվում քննարկել Ուկրաինայում խաղաղությունը։ Իտալիան աշխատանքի իր մասը կատարում է իր արևմտյան դաշնակիցների հետ միասին», – գրել է նա:

—00—ՄԱ