Վոլգոգրադի օդանավակայանում վերացրել են թռիչքների սահմանափակումները

16/08/2025 15:28 Միջազգային

Վոլգոգրադի օդանավակայանում ինքնաթիռների ընդունման և բացթողնման սահմանափակումները վերացվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռոսավիացիա»–ի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։«Օդանավերի ընդունման և բացթողնման սահմանափակումները վերացվել են:

Սահմանափակումների ժամանակահատվածում երկու ինքնաթիռ «մեկնել» է այլընտրանքային օդանավակայան», – հայտնել է Կորենյակոն։Նա հավելել է, որ Վոլգոգրադի օդանավակայանում օգոստոսի 14-ից սահմանափակումներ էին մտցվել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

—00—ՄԱ