Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ևս 2 բնակավայրի նկատմամբ

16/08/2025 14:41 Միջազգային

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Կոլոլեզին և Դնեպրոպետրովսկի մարզի Վորոնոե քաղաքը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ակտիվ գործողությունների արդյունքում «Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կոլոդեզի բնակավայրը», – ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

—00—ՄԱ