Իսրայելը Գազայի պաղեստինցիներին Հարավային Սուդանում վերաբնակեցնելու բանակցություններ է վարում

16/08/2025 12:30 Միջազգային

Հարավային Սուդանը և Իսրայելը քննարկում են պատերազմից տուժած Գազայից պաղեստինցիներին աֆրիկյան երկրում վերաբնակեցնելու համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են երեք աղբյուրներ։ Այս ծրագիրը պաղեստինյան առաջնորդներն անընդունելի են համարել:

Անանուն մնալու պայմանով՝ աղբյուրները հայտնել են, որ այս հարցով համաձայնության չեն հասել, բայց Հարավային Սուդանի և Իսրայելի միջև բանակցությունները շարունակվում են։

Եթե ծրագիրն առաջ ընթանա, ապա այն նախատեսում է մարդկանց տեղափոխում դեպի Աֆրիկայի սրտում գտնվող մի երկիր, որը տարիներ ի վեր տառապում է քաղաքական և էթնիկ դրդապատճառներով բռնությունից:

—00—ՄԱ