Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ զրուցել է 1.5 ժամ

16/08/2025 11:32 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ զրուցել է ավելի քան 1.5 ժամ՝ նրանց Պուտինի հետ իր հանդիպման մասին տեղեկացնելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը։

Axios-ի փոխանցմամբ՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Թրամփի, Զելենսկու և ՆԱՏՕ-ի առաջնորդների միջև զրույցը «դժվար» է եղել։

Հավելենք, որ Զելենսկին պլանավորում է երկուշաբթի օրը մեկնել Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու։

—00—ՄԱ