Ռյազանի մոտ տեղի ունեցած պատահարի զոհերի թիվը հասել է 11-ի

16/08/2025 11:12 Միջազգային

Ռուսաստանի Դաշնության Ռյազանի մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, բժշկական օգնություն է ցուցաբերվել 130 տուժածի, որոնցից 29-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է մարզային օպերատիվ շտաբը։

Շիլովսկի շրջանի տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ռյազանի հիվանդանոցներ է տեղափոխվել 13 տուժած, 16 մարդ տեղափոխվել է Մոսկվայի բժշկական կենտրոններ։

Անցած երեկոյան և գիշերվա ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության և Ռուսաստանի Ազգային գվարդիայի կողմից փլատակների տակից դուրս է բերվել երեք մարդ։

Շարունակվում են պատահարի հետևանքների վերացման աշխատանքները, արգելված է մուտք գործել պատահարի տարածք մուտք գործելն արգելված է։

—00—ՄԱ