Կայացավ Պուտին-Թրամփ հանդիպումը

15/08/2025 23:36 Միջազգային

Ալյասկայում կայացավ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ամերիկացի առաջնորդը ՌԴ ղեկավարին անձամբ է դիմավորել:

ՌԴ և ԱՄՆ նախագահները ռազմաբազա են մեկնել Թրամփի կադիլակով։ Ի սկզբանե Պուտինի և Թրամփի համար երկու առանձին լիմուզին է նախապատրաստված եղել օդանավակայանում, սակայն Պուտինն ի վերջո Թրամփի հետ նույն մեքենայով է գնացել:

Երկու երկրների ղեկավարները գրեթե միաժամանակ դուրս են եկել իրենց ինքնաթիռներից: Անքորիջում կայացել է առաջնորդների ձեռքսեղմումը։ 

Նշենք՝ Պուտինի և Թրամփի ժամանմանը F-35 կործանիչներ և B-2 ռազմավարական ռմբակոծիչ է նկատվել Անքորիջի երկնքում։

–00—ՍՊ