Թրամփը մեկնել է Ալյասկա՝ մասնակցելու Պուտինի հետ գագաթնաժողովին

15/08/2025 17:17 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից մեկնել է Ալյասկայի նահանգի Անքորիջ քաղաք՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ թռիչքը սպասվում էր տեղական ժամանակով 06:45-ին, սակայն ինքնաթիռը Վաշինգտոնից ավելի ուշ է մեկնել։

Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահը Վաշինգտոն կվերադառնա շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ի վաղ առավոտյան, ժամը 04:35-ին։Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։

Ընդհանուր առմամբ, Թրամփին ուղեկցում է վարչակազմի 16 անդամ։Անքորիջ մեկնելուց առաջ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր.  «Խաղադրույքները բարձր են»։Պուտինի և Թրամփի հանդիպումը տեղի կունենա Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Հանդիպման առանցքային թեման ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է։

—00—ՄԱ