Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո․ Աբբաս Արաղչի

15/08/2025 11:15 Միջազգային

Բնականաբար, այս հարցի մասշտաբները հիմա լիովին պարզ չեն։ Բայց թե ինչ տեսք ունի այն, և ինչ են մեզ ասել հայերը՝ Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին Թեհրան՝ նրանք լիարժեք բացատրություններ տվեցին։ Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով Վաշինգտոնում կնքված խաղաղության հռչակագրին։

«Տեղի ունեցածը և այն, ինչ պետք է տեղի ունենար՝ «տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ», բոլորովին տարբերվում են իրարից։ Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո»։

—00—ՄԱ