Փաշինյանն Արևմուտքի պահանջով «հանձնեց ամեն ինչ», որի համար պայքարել են հայերի բազմաթիվ սերունդներ

14/08/2025 11:18 Միջազգային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արևմուտքի պահանջով, «հանձնեց ամեն ինչ», որի համար պայքարել են հայերի բազմաթիվ սերունդներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը (Ռոդինա կուսակցություն):

Ավելի վաղ Հայաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության էին եկել իրականացնել «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է Զանգեզուրի միջանցքի ստեղծում՝ 40 կիլոմետրանոց հատված, որը Հարավային Հայաստանի միջոցով կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ:

«Փաշինյանը կամավոր հրաժարվեց ամեն ինչից, որի համար հայերի բազմաթիվ սերունդներ երկար ժամանակ պայքարել են միայն այն պատճառով, որ իր արևմտյան տերերն այդպես էին ուզում», – ասել է Ժուրավլյովը:

Պատգամավորը նաև նշել է, որ Երևանը ոչինչ չի ստացել ո՛չ Բաքվից, ո՛չ էլ Վաշինգտոնից, փոխարենը Զանգեզուրի միջանցքը վարձակալության է տրվել ամերիկացիներին 99 տարով:

—00—ՄԱ