Ուկրաինան ցանկանում էր ՆԱՏՕ-ի աջակցությամբ հարվածել Ռուսաստանի խորքերը․ ՌԴ ԱԴԾ

14/08/2025 08:56 Միջազգային

Ռուսաստանի ԱԴԾ հայտնում է ՆԱՏՕ-ի աջակցությամբ երկրի խորքերը հարվածելու Ուկրաինայի ծրագրերը կանխելու մասին։

Հատուկ ծառայությունից հայտարարել են, թե Կիևը Գերմանիայի ֆինանսավորմամբ գաղտնի զարգացրել է «Սապսան» բալիստիկ հրթիռների արտադրությունը խորհրդային տեխնոլոգիաներով և պաշարներով:

ԱԴԾ-ի տվյալներով՝ հրթիռները նախատեսվում էր օգտագործել Ռուսաստանի խորքը հարվածելու համար՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հավանությամբ։ Հաղորդվում է, որ համատեղ հատուկ գործողության ընթացքում հարված է հասցվել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, որոնք ներգրավված են այդ համալիրների ստեղծման մեջ:

–00—ՍՊ