Հռոմի պապը հույս է հայտնում, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը հրադադար կհաստատի Ուկրաինայում

13/08/2025 20:48 Միջազգային

Հռոմի պապ Լևոն 14-րդը հույս ունի, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը հրադադար կհաստատի Ուկրաինայում։

Նա հույս է հայտնել, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը իրական առաջընթաց կբերի բանակցություններում և թույլ կտա պայմանավորվել Ուկրաինայում հրադադարի մասին:

Հռոմի պապը ընդգծել է, որ պատերազմը կանգնեցնելու ցանկացած հնարավորություն պետք է օգտագործվի և կոչ է արել համաշխարհային առաջնորդներին գործել հանուն մարդկային կյանքերի փրկության:

–00—ՍՊ