Պուտինի հետ գագաթնաժողովից հետո Ուկրաինայի հարցով երկրորդ հանդիպման լավ հնարավորություն կա․ Թրամփ

13/08/2025 20:25 Միջազգային

Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովից հետո Ուկրաինայի հարցով երկրորդ հանդիպման լավ հնարավորություն կա։ Այդ մասին իր ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․

Թրամփը չի բացառել, որ Պուտինի հետ հանդիպումից հետո կարող է շտապ կազմակերպել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը։

«Եթե առաջին հանդիպումը լավ անցնի, կցանկանայի գրեթե անմիջապես երկրորդ հանդիպումն ունենալ Պուտինի, Զելենսկու և իմ միջև, եթե նրանք ցանկանում են, որ ես այնտեղ լինեմ», – նշել է Թրամփը։

–00—ՍՊ