Զելենսկին ժամանել է Բեռլին

13/08/2025 15:11 Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը վայրէջք է կատարել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, հաղորդում է Der Spiegel-ը։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ Զելենսկին կմասնակցի եվրոպացի առաջնորդների տեսակոնֆերանսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա բանակցություններից առաջ։

—00—ՄԱ