Իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր շեշտադրումներ․ Ֆադեև

13/08/2025 14:18 Միջազգային

Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպման վերաբերյալ իրանական կողմի հայտարարություններում Մոսկվան տեսնում է տարբեր նրբերանգներ և շեշտադրումներ, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Ալեքսեյ Ֆադեևը:

«Տարածաշրջանի խնդիրների լուծման լավագույն տարբերակը տարածաշրջանի երկրների կողմից մշակված լուծումների որոնումն ու իրականացումն է՝ իրենց անմիջական հարևանների աջակցությամբ»,- հավելել է դիվանագետը:

—00—ՄԱ