Իսլանդիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

13/08/2025 10:11 Միջազգային

Իսլանդիան ողջունել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ում Իսլանդիայի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Իսլանդիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված կարևոր քայլերը, որոնք միտված են վերջ դնելու տասնամյակներ տևած հակամարտությանը։ Մեր գնահատանքի խոսքն ենք ասում երկու երկրներին ու Միացյալ Նահանգներին այս պատմական ջանքերի համար՝ ուղղված Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ապահովմանը»։

—00—ՄԱ