Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ

13/08/2025 10:00 Միջազգային

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագիրը վերահաստատեց, որ նախագահ Թրամփը իսկապես խաղաղության նախագահ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագիրը վերահաստատեց, որ նախագահ Թրամփը իսկապես խաղաղության նախագահ է: Անցյալ շաբաթ նա Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, որտեղ նրանք ստորագրեցին խաղաղության պատմական հռչակագիր տասնամյակներ տևած դաժան հակամարտությունից հետո, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ՝ միջազգային դիվանագիտության նշանակալի նվաճում և բռնության դադարեցում, որը միայն նախագահ Թրամփը կարող էր իրականացնել»:

«Երկու առաջնորդները նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր ստորագրեցին Միացյալ Նահանգների հետ, որոնք բացահայտում են Հարավային Կովկասի տարածաշրջանի հսկայական ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում և նոր հնարավորություններ են ստեղծում ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար»:

«Ողջ աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ վերաբերվել։ Այս գործարքը, այս համաձայնագիրը կարևոր է նրա համար։ Միայն նա կարողացավ հաջողությամբ միավորել այս երկու երկրները և բանակցել այս պատմական խաղաղության շուրջ»,-ասել է Բրյուսը։

—00—ՄԱ