Ռուս-ուկրաինական հակամարտության լուծումը պետք է պաշտպանի Եվրոպայի շահերը. Իսպանիայի վարչապետ

12/08/2025 15:19 Միջազգային

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է եկել ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին, որը կպաշտպանի Եվրոպայի և Կիևի շահերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակի իր էջում։

«Առաջնահերթությունը պատերազմին վերջ դնելն է, Ուկրաինայում արդար և տևական խաղաղության ու անվտանգության հասնելը։ Ուկրաինացի ժողովուրդը հույս է դնում Իսպանիայի և Եվրոպական միության աջակցության վրա։ Միասնական ենք դիվանագիտական լուծման օգտին, որը կպաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության կենսականորեն կարևոր շահերը», – նշել է Սանչեսը՝ գրառմանը կցելով Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ երկրների ղեկավարների հրապարակած հայտարարությունը։

—00—ՄԱ