Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ Ալյասկայում կառուցողական հանդիպում է ակնկալում

11/08/2025 21:05 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է կառուցողական բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը  նախատեսված է օգոստոսի 15-ին Ալյասկայում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  ԱՄՆ նախագահը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Թրամփը նշել է, որ հանդիպման ընթացքում պատրաստվում է Պուտինին ասել Ուկրաինայում պատերազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Ավելնի՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ