Նոր Զելանդիան քննարկում է Պաղեստինը ճանաչելու հարցը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Նոր Զելանդիան քննարկում է Պաղեստինի Պետությունը ճանաչելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է արտգործնախարար Ուինսթոն Պետերսը՝ նշելով, որ վարչապետի գրասենյակը պաշտոնական դիրքորոշումը կհայտնի սեպտեմբերին։
Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում և Ավստրալիան, Բրիտանիան, Կանադան հայտարարել էին, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ճանաչելու են Պաղեստինի Պետությունը։ Պետերսը նշել է, որ թեպետ Նոր Զելանդիան այդ երկրների հետ սերտ կապեր ունի, սակայն անկախ արտաքին քաղաքականություն է վարում։
«Մենք մտադիր ենք զգուշորեն կշռադատել հարցը և դրանից հետո միայն գործել՝ համաձայն Նոր Զելանդիայի սկզբունքների, արժեքների ու ազգային շահերի։ Նոր Զելանդիան տևական ժամանակ է՝ հստակ արտահայտվել է, որ Պաղեստինի Պետության ճանաչումը ժամանակի հարց է միայն»,- Reuters-ի փոխանցմամբ, ասել է Ուինսթոն Պետերսը։
—00—ՄԱ