«Արբատ» գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանին մահապարտ է սպանել

11/08/2025 10:59 Միջազգային

Այս տարվա փետրվարին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով սպանվել էր «Արբատ» կամավորական գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանն, իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունները 2025 թվականի սկզբից ի վեր ավելի հաճախ են դիվերսիա իրականացնում, որի ժամանակ կատարողին վերացնում են թիրախի հետ միասին։

—00—ՄԱ