Առնվազն չորս մարդ է տուժել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

10/08/2025 23:28 Միջազգային

Առնվազն չորս մարդ է տուժել Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, կիրակի օրը հայտարարել է առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։

«Այս պահին մենք շարունակում ենք բժշկական օգնություն ցուցաբերել Բալըքեսիրում երկրաշարժից տուժած չորս մարդկանց։ Երկրաշարժը զգացվել է մի շարք հարևան նահանգներում, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում», – X սոցիալական ցանցում գրել է Մեմիշօղլուն։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Բալըքեսիր քաղաքից 49 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ։ Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Բուլղարիայում, Կիպրոսում, Հունաստանում, Ռումինիայում և Հյուսիսային Մակեդոնիայում։

–00—ՅՄ