Համապատասխան մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ․ Էրդողանը՝ Թուրքիայում երկրաշարժի մասին

10/08/2025 22:46 Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել Բալըքեսիրում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։

«Մաղթում եմ համբերություն և շուտափույթ ապաքինում մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր փրկվել են հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժից։ Միջադեպի առաջին իսկ րոպեներից բոլոր համապատասխան կառույցները միջոցներ են ձեռնարկել անհրաժեշտ օգնության համար։ Մենք նաև ուշադիր հետևում ենք աշխատանքների ընթացքին», – սոցցանցի իր էջում գրել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Բալըքեսիր քաղաքից 49 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ։ Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Բուլղարիայում, Կիպրոսում, Հունաստանում, Ռումինիայում և Հյուսիսային Մակեդոնիայում։

–00—ՅՄ