Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը․ Bloomberg

10/08/2025 23:06 Միջազգային

Եվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ եվրոպացի առաջնորդները ցանկանում են Թրամփի հետ խոսել մինչև ուրբաթ օրը, երբ նախատեսված է նրա և Պուտինի գագաթնաժողովը։ Նախաձեռնությունը հաջորդում է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական շփումներին, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հանդիպմանը։

Կիրակի օրը ԵՄ դեսպաններին տեղեկացվել է բանակցությունների մասին, իսկ երկուշաբթի օրը կկայանա ԵՄ դիվանագետների վիրտուալ հանդիպում։

–00—ՅՄ