Չինաստանի Գուանդուն նահանգում չիկունգույա վիրուսի վարակի 1380 նոր դեպք է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում բժիշկները մեկ շաբաթվա ընթացքում չիկունգունյա վիրուսի վարակի 1387 նոր դեպք են հայտնաբերել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնը օգոստոսի 3-9-ը ժամանակահատվածի զեկույցում:
Դեպքերի մեծ մասը (1212) հայտնաբերվել է Ֆոշան քաղաքում: Նահանգի մայրաքաղաք Գուանդունում գրանցվել է 103 դեպք:
Տարածաշրջանում ձեռնարկվում են ուժեղացված կանխարգելիչ միջոցառումներ, և վիրուսը կրող մոծակների թիրախային ոչնչացում է իրականացվում:
Չիկունգունյա վիրուսի բռնկումը Գուանդուն նահանգում տեղի է ունեցել հուլիսի սկզբին՝ մոծակների բազմացմանը նպաստող տաք և խոնավ եղանակի պատճառով: Չինաստանի հարավում հայտնաբերված տենդի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 8000-ը:
–00—ՅՄ