Հազարավոր իսրայելցիներ բողոքում են Գազայի օկուպացիայի ծրագրերի դեմ

10/08/2025 11:17 Միջազգային

Հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել Թել Ավիվում և Իսրայելի այլ քաղաքներում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ամբողջ Գազայի հատվածը վերահսկելու ծրագրերի ֆոնին, հաղորդում է Times of Israel-ը։

«Հազարավոր ցուցարարներ շաբաթ երեկոյան հավաքվել են Թել Ավիվում և Իսրայելի տարբեր քաղաքներում՝ կոչ անելով պատանդների հետ համաձայնության և հրադադարի, նախքան Իսրայելը կսկսի Գազայի հատվածը զավթելու իր պլանավորված առաքելությունը։ Պատանդների ընտանիքները կոչ են արել համընդհանուր գործադուլի՝ ընդդեմ այն ծրագրի, որը, նրանց կարծիքով, կնշանակի մահապատիժ իրենց սիրելիների համար», – ասվում է հոդվածում։

Հրատարակության տվյալներով՝ սրանք հրեական պետությունում վերջին ամիսներին տեղի ունեցած ամենամեծ բողոքի ցույցերն են. Թել Ավիվում հավաքվել է առնվազն տասը հազար մարդ։ Հանրահավաքներ են տեղի ունենում նաև երկրի տասնյակ այլ քաղաքներում, ճշգրտել է թերթը։

–00—ՅՄ