ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումը

09/08/2025 20:50 Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան։ Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին, ուրբաթ օրը ստորագրված համապարփակ համատեղ հռչակագիրը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան։

Գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանձնառությունը շարունակական երկխոսությանը և վստահության ամրապնդմանը, և գնահատում է նախագահ Թրամփի ջանքերը՝ այս հարցում առաջընթացը խթանելու համար։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի ամուր աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու բոլոր ջանքերին», – ասվում է հայտարարության մեջ։

—00—ՄԱ