Պատմական քայլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ․ Էստոնիայի ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ պատմական քայլ է համարում Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էստոնիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Պատմական քայլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ես ողջունում եմ երկու կողմերի վճռականությունը, ԱՄՆ-ի առաջնորդությունը, ինչպես նաև ներգրավված այլ գործընկերների՝ ներառյալ Եվրամիության հետևողական ջանքերը։ Հիմա կարևոր է ամբողջությամբ և ժամանակին համաձայնեցված բոլոր քայլերի իրականացումը՝ ճանապարհ հարթելով տարածաշրջանում տևական խաղաղության համար»,- գրել է Ցահքնան։
–00—ՅՄ