Սա նշանակալի քայլ է․ ՆԱՏՕ-ի խոսնակը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին

09/08/2025 15:45 Միջազգային

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ալիսոն Հարթը։

«Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով»,- գրել է նա։

–00—ՅՄ