Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար․ Փալոն
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունել է Միացյալ Նահանգների ավելի անմիջական ներգրավվածությունը Ադրբեջանին և Հայաստանին մերձեցնելու ջանքերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փրենկ Փալոնը գրառում է կատարել սոցցանցի X հարթակում՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը։
«Ես ոգևորված եմ՝ տեսնելով Միացյալ Նահանգների ավելի անմիջական ներգրավվածությունը Ադրբեջանին և Հայաստանին մերձեցնելու ջանքերում։ Թեև Հայաստանի հարավային տարածքով տրանսպորտային միջանցքի գոյությունը խնդիրներ է առաջացնում, ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությունը կհանգեցնի արդար, երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական շրջափակման վերացմանը։ Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի նաև կիրառման ամուր մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար, որպեսզի Ադրբեջանը չխախտի համաձայնագրի պայմանները»,- գրել է կոնգրեսականը։
Այդուհանդերձ Փալոնը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի չեղարկումը սխալ է, քանի որ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու որևէ պատճառ չկա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ