Զելենսկին մերժել է Ուկրաինայի տարածքների պաշտոնական զիջումը․ Կիևը պետք է մասնակցի բանակցությունների

09/08/2025 13:01 Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը՝ զգուշացնելով, որ ուկրաինական կողմին բացառող ցանկացած խաղաղության համաձայնագիր կհանգեցնի «մեռած լուծումների»։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AP-ն։

Նշվում է, որ Ալյասկայում նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է լինել հնարավոր առաջընթաց։

Թրամփը նախկինում համաձայնել էր հանդիպել Պուտինի հետ, նույնիսկ եթե Ռուսաստանի առաջնորդը չհանդիպեր Զելենսկիի հետ, ինչը սրել էր ուկրաինական կողմի մտավախությունները, որ Ուկրաինան կարող է անտեսվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մայրցամաքի ամենամեծ հակամարտությունը դադարեցնելու ջանքերում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ