Պատրաստ եմ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Մարթա Կոս

09/08/2025 12:05 Միջազգային

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարթա Կոսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելու առթիվ։ Սա վճռական քայլ է տևական խաղաղության և կայունության ուղղությամբ։ Ես անհամբեր սպասում եմ իմ առաջիկա այցերին Հայաստան և Ադրբեջան և պատրաստ եմ աջակցել կարգավորման գործընթացին և տարածաշրջանային կապակցվածությանը»,- գրել է նա։

–00—ՅՄ