Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում ձեռնարկված համարձակ քայլերի համար՝ միտված խաղաղությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դեյվիդ Լեմին այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Ինչպես ես ասել եմ Ջեյ Դի Վենսին (խմբ՝ ԱՄՆ փոխնախագահ) Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու կողմերն էլ կատարում են իրենց պարտավորությունները»,-գրել է Լեմին։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հայաստանում թարմ, սառեցված կամ պաղեցված ձկան արտադրության ծավալը նվազել է 44,8 տոկոսով
-
Թուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
-
Վերջին տարիներին Հայաստանում տապալվել է մի քանի խոշոր ներդրումային ծրագիր
-
Իրանը համոզում է արագացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան երթուղին․ Լուկաշենկո
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է