Անտառային հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցում երկու ուղղություններով նավերի երթևեկությունը դադարեցվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի վարչությունը:
«Դարդանելի նեղուցում նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով՝ Չանաքքալե նահանգում տեղի ունեցած բնական հրդեհների պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ ըստ Թուրքիայի տրանսպորտի նախարարության տեղեկությունների, չվերթների համար ժամանակավորապես փակվել է Չանաքքալեի օդանավակայանի թռիչքուղին։
«Հրդեհների պատճառով օդանավակայանի թռիչքուղին փակ է բոլոր չվերթների համար մինչև ժամը 20:00-ը, բացառությամբ՝ պետական ինքնաթիռների, բժշկական և հրշեջ ինքնաթիռների», – ասվում է հայտարարության մեջ։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանում հայտնի երգիչ
-
Նիկոլ Փաշինյանն Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին
-
Որքանո՞վ եք վստահ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է լինել երկարատև խաղաղություն․ հարց՝ Թրամփին
-
Թրամփը կրկին անտեսեց քրիստոնյաների պաշտպանության մասին հարցը
-
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը. ստորագրվել են փաստաթղթեր
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է