Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պլանավորում առաջադրվել ևս մեկ նախագահական ժամկետի համար
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պլանավորում առաջադրվել ևս մեկ նախագահական ժամկետի համար, և որ Լուկաշենկո կրտսերը իր իրավահաջորդը չէ իշխանության մեջ։ Այս մսսին վերջինս խոսել է ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում։
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ ինքը Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփից երիտասարդ է, և լավ ֆիզիկական վիճակում է։ «Ես կփորձեմ ավելի ուժեղ լինել, քան Թրամփը», – նշել է Լուկաշենկոեն։
Նա նաև հավելել է, որ ցանկանում էր լքել պաշտոնը, բայց ստիպված է մնալ իշխանության գլուխ, քանի որ «հարցը դրվել է այնպես, ասես նա դավաճան է և ուզում է փախչել»։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Խորհուրդը համալրում է իր կազմը նոր հասարակական գործիչներով․ հայտարարություն
-
Դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի պատասխանատուն եք․ Ռուբեն վարդապետ
-
Սեպտեմբերից հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի բոլոր դասարաններում՝ բացի 12-րդից
-
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է