Ուիթքոֆֆը ԱՄՆ դաշնակիցների հետ կքննարկի Պուտինի հանդիպումը․ Axios

07/08/2025 21:15 Միջազգային

Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը նախատեսում է հինգշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ՝ նրանց տեղեկացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Դեյվիդը։

«Նա նախատեսում է հինգշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ՝ նրանց տեղեկացնելու Պուտինի հետ իր հանդիպման մասին և քննարկելու հաջորդ քայլերը, այդ թվում՝ Պուտին-Թրամփ հանդիպման հնարավորությունը», – գրել է իսրայելցի լրագրողը սոցիալական ցանցում։

Լրագրողը չի ներկայացրել առաջիկա քննարկումների վերաբերյալ այլ մանրամասներ։

–00—ՅՄ