Զելենսկին Մակրոնին հայտնել է, որ պատրաստ է հրադադարի և սպասում է ՌԴ արձագանքին

07/08/2025 17:49 Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտնել է հրադադարի պատրաստակամության մասին՝ նշելով, որ Ռուսաստանը հստակ արձագանք չի տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ղեկավարն այս մասին հայտնել է իր Telegram ալիքում։

«Մենք հիշում ենք, որ անհրաժեշտ է իրական հրադադար։ Ուկրաինան պատրաստ է դրան, բայց Ռուսաստանից դեռևս հստակ հրապարակային արձագանք չկա։ Այսպիսով, մոտ ապագան պետք է ցույց տա, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Ռուսաստանը շարունակի ձգձգել պատերազմը և խաթարել կառուցողական ջանքերը», – գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ Մակրոնին է ներկայացրել ուկրաինական տեսլականը, Մակրոնն էլ իրեն տեղեկացրել է տարբեր գործընկերների հետ իր շփումների մասին։

«Մենք համակարգում ենք մեր դիրքորոշումները և հավասարապես տեսնում ենք Եվրոպայի համար անվտանգության հիմնական հարցերի վերաբերյալ ընդհանուր եվրոպական տեսակետի անհրաժեշտությունը», – հավելել է Ուկրաինայի ղեկավարը։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին զրուցել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

 

 

–00—ԱՊ