Թրամփը ցանկանում է հրաժարվել NASA-ի երկու առաքելությունից․ AP
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է դադարեցնել NASA-ի երկու առաքելությունները՝ ջերմոցային գազերի արտանետումների հետևման համար, հաղորդում է Associated Press-ը։
Խոսքը 2014 և 2019 թվականներին մեկնարկած OCO-2 և OCO-3 առաքելությունների մասին է։ OCO-2 արբանյակի խնդիրն է ուսումնասիրել, թե ինչպես է ածխաթթու գազը շարժվում Երկրի շուրջ և փոխվում ժամանակի ընթացքում։ OCO-3 ուղեծրային ածխածնային դիտարանը գտնվում է Միջազգային տիեզերակայանում և նաև հետևում է մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությանը։
Գործակալության տվյալներով՝ Թրամփի 2026 թվականի բյուջետային հայտը չի նախատեսում այդ նախագծերի ֆինանսավորում։ Դրանք կփակվեն համաձայն նախագահի օրակարգի և բյուջետային առաջնահերթությունների։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեն հրապարակել է ՀՀ շահերի պաշտպանության վարչության պատասխանը ՀԾԿՀ-ի ղեկավարին
-
ՑԱԽԱԼ-ը Գազայից պաղեստինցիների տարհանումն անխուսափելի է համարում
-
Միրզոյանը՝ պատերազմի գլխավոր պատասխանատուներից մեկը, խոսում է խաղաղությունից․ Մետաքսե Հակոբյան
-
Հայտնի գործարարի մետաղաձուլական գործարանում հակատանկային արկ է հայտնաբերվել
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է