Ուկրաինայի հետ համաձայնագրի ժամկետը լրանում է, բայց լուրջ բանակցություններ են ընթանում. Թրամփ

07/08/2025 08:15 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելու համար իր կողմից սահմանված վերջնաժամկետը մոտենում է ավարտին, սակայն մատնանշել է ներկայումս ընթացող շատ լուրջ բանակցությունները։

Հարցին, թե արդյոք նա հետևում է Ռուսաստանի համար նախկինում սահմանված 10-12-օրյա ժամկետին, ամերիկացի առաջնորդը պատասխանել է. «Այո, մենք գրեթե հասել ենք դրան»։ «Բայց հիմա մենք շատ լուրջ բանակցություններ ենք վարում Ուկրաինայից դուրս գալու, այս հարցը կարգավորելու, ավարտին հասցնելու վերաբերյալ», – հավելել է նա։

Թրամփը չի հիշատակել Ռուսաստանի համար հնարավոր պատժամիջոցների կամ այլ հետևանքների մասին, եթե համաձայնություններ չձեռնարկվեն նշված ժամկետում, ուշադրությունը տեղափոխելով ընթացիկ բանակցային գործընթացի վրա։

–00—ՅՄ