Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ անձամբ հանդիպել Պուտինի հետ. NYT

06/08/2025 23:52 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ շաբաթ, իսկ դրանից անմիջապես հետո նա նախատեսում է եռակողմ հանդիպում անցկացնել՝ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, «NYT»-ին հայտնել են ամերիկացի նախագահի ծրագրերին ծանոթ երկու աղբյուրներ։

Աղբյուրների համաձայն՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հանդիպումները տեղի կունենան առանց եվրոպացի գործընկերների մասնակցության։ Զրույցին ծանոթ աղբյուրի խոսքով, եվրոպացի առաջնորդները, կարծես, համաձայնության են եկել դրա հետ։

Թերթի տվյալներով՝ զրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Վերջինս օգոստոսի 6-ին հանդիպել է Պուտինի հետ Մոսկվայում։ Թրամփը նշել է, որ այս հանդիպմանը մեծ առաջընթաց է գրանցվել, որը նա կիսել է որոշ եվրոպացի դաշնակիցների հետ։

–00—ՅՄ