Ֆրանսիայի ՆԳ նախարարը անտառային հրդեհները անվանել է վերջին 76 տարվա ընթացքում ամենախոշորը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Ֆրանսիայի հարավում 24 ժամվա ընթացքում 16,000 հեկտար անտառային հրդեհը վերջին 76 տարվա ընթացքում երկրում ամենախոշորն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հանրապետության ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն։
1949 թվականին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Լանդ դը Գասկոն լեռնազանգվածում բռնկված հրդեհը ոչնչացրել է 50,000 հեկտար անտառ և խլել 82 մարդու կյանք։
Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով, հրդեհի դեմ պայքարում ներգրավված են 2,150 հրշեջ և 600 միավոր տեխնիկա, ինչպես նաև Canadair և Dash ինքնաթիռներ։ «Վաղվանից սկսած՝ զորքերը կմոբիլիզացվեն՝ երեք ուղղաթիռ և մի քանի տասնյակ զինվոր», – հավելել է Ռետայոն։
Նշվում է, որ Ֆրանսիան կարող է օգնություն խնդրել ԵՄ մյուս անդամ պետություններից, եթե իշխանությունները հասկանան, որ անկարող են հաղթահարել հրդեհը։
Հիշեցնենք, որ անտառային հրդեհները սկսվել է երեքշաբթի կեսօրին, իսկ չորեքշաբթի օրը տեղական պրեֆեկտուրան հայտնել է մեկ մահվան մասին։ Եվս մեկ մարդ անհետ կորած է համարվում։ Վիրավորվել է նաև ինը մարդ, այդ թվում՝ յոթ հրշեջ։ Մոտ 2500 տնային տնտեսություն մնում է առանց էլեկտրաէներգիայի։
–00—ՅՄ