Օգտակար և կառուցողական զրույց է եղել. Ուշակովը՝ Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման մասին
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Տեղի է ունեցել օգտակար և կառուցողական զրույց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ Ռուսաստանի նախագահի բանակցությունները։
Ինչպես նշել է Ուշակովը, բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու հիմնական թեմաներ՝ ուկրաինական ճգնաժամը և Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները:
«Մեր կողմից, մասնավորապես Ուկրաինայի հարցով, որոշ ազդանշաններ են փոխանցվել։ Համապատասխան ազդակներ են ստացվել նաև նախագահ Թրամփից», – ասել է ՌԴ նախագահի օգնականը։
«Տեսնենք, թե երբ Ուիտկոֆը կկարողանա այսօր կայացած զրույցի մասին զեկուցել Թրամփին, դրանից հետո, ըստ երևույթին, որ մենք կկարողանանք իմ մեկնաբանությունները լրացնել ինչ-որ առարկայական բանով», – ասել է Ուշակովը:
–00—ՅՄ