Դոնալդ Թրամփը այսօր հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Զելենսկու հետ

06/08/2025 19:51 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարաք Ռավիդը։

Նշվում է, որ զրույցը նվիրված կլինի Ուիթքոֆի օգոստոսի 6-ին Ռուսաստան կատարած այցի արդյունքներին։ Թրամփի վերջին հեռախոսազրույցը Զելենսկու հետ տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Ուիթքոֆի միջև Կրեմլում տեղի ունեցած զրույցը օգտակար և կառուցողական էր։

–00—ՅՄ