Թուրքիան հերքում է Էրդողանի Ուկրաինա այցի նախապատրաստման մասին լուրերը

06/08/2025 20:30 Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ուկրաինա մոտ ապագայում նախատեսված չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

«Մեր նախագահի այցը Ուկրաինա օրակարգում չէ», – ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր նման այցի հնարավորության մասին, դա քննարկվում է դիվանագիտական շրջանակներում։

Ավելի ուշ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը պարզաբանել է, որ ուկրաինական կողմը աշխատում է նման այցի կազմակերպման ուղղությամբ, բայց ուղևորության հաստատում դեռևս չկա։